«Պիկնիկ» ռոք խմբի բարեգործական համերգը, որի ելույթը խափանվել էր «Կրոկուսում» տեղի ունեցածի պատճառով, սկսվեց մեկ րոպե լռությամբ

21:09 • 27.03.24

 

Սանկտ Պետերբուրգում մեկ րոպե լռությամբ մեկնարկել է «Պիկնիկ» ռոք խմբի բարեգործական համերգը, որի ելույթը խափանվել էր «Կրոկուսում» ահաբեկչության պատճառով։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Երաժիշտները սկզբում ծրագրում էին չեղարկել Սանկտ Պետերբուրգի համերգը, բայց, այնուամենայնիվ, որոշել են նվագել։

Համերգի հասույթը խումբը կտրամադրի «Կրոկուսի» ահաբեկչությունից տուժածներին և զոհվածների ընտանիքներին։