ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը մեկնել է Հյուսիսային Կորեա
Ռուսաստանի պատվիրակությունը՝ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ, ժամանել է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյան։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Պատվիրակությունն արդեն երրորդ օրն է, ինչ գտնվում է Հյուսիսային Կորեայում։ Այդ ընթացքում Նարիշկինը բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի պետական անվտանգության նախարար Լի Չանգ Դեյի հետ։
Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները հանդիպել են նաև Հյուսիսային Կորեայի պետական անվտանգության նախարարության աշխատակիցների հետ։ Միաժամանակ Մոսկվա է ժամանել Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը՝ արտաքին տնտեսական գործերի նախարար Յուն Չեն Հոյի գլխավորությամբ։










