ՀՀՌՑ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

14:37 • 29.03.24

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Այս մասին տեղեկանում ենք նրա էջից։

Նշենք, որ Մուշեղ Միլիտոնյանը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է շուրջ 5 տարի՝ սկսած 2019 թվականից: Նա Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի որդին է: