Հայաստանի և Վրաստանի օրենսդիրները ստորագրել են համագործակցության հայտարարություն (տեսանյութ)

15:18 • 31.03.24

Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների կրթության ու գիտության ոլորտը համակարգող հանձնաժողովների նախագահները ստորագրել են համագործակցության համատեղ հայտարարություն:
 
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նշվել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: