Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

12:38 • 31.03.24

Վերին Լարսը երկու ուղղություններով բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։