Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծու որդին է, այլ նաև երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծու որդին է, այլ նաև երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։
Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կա Հիսուս Քրիստոսի հոգևոր և կրոնական ընկալումը, բայց ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը։
Ինձ համար Հիսուս Քրիստոսը, ոչ միայն Աստծու որդի է, այլև առաջնորդի իդեալական կերպար և իմ ընկալմամբ, նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։
Որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով։
Այս բանաձևը ես ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության հետ և մեր կուսակցության հետ»,- ընդգծել է Փաշինյանը:










