Նեթանյահուին վիրահատել են

12:13 • 01.04.24

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարեհաջող վիրահատվել է. բժիշկները հեռացրել են ճողվածքը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հիվանդանոցի հայտարարությունը։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ճողվածքի հեռացման բարեհաջող վիրահատությունից հետո, երկուշաբթի օրը գիտակցության մեջ է և շփվում է իր ընտանիքի հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Նախօրեին հաղորդվել էր, որ Նեթանյահուն ճողվածքի բուժման վիրահատություն կտանի՝ ամբողջական անզգայացմամբ: Մարտի 30-ին պլանային ստուգման ժամանակ Նեթանյահուի մոտ ճողվածք էր հայտնաբերվել։ Այս ընթացքում վարչապետի պարտականությունները կատարում է փոխվարչապետ և արդարադատության նախարար Յարիվ Լևինը: