Դրեզդենյան խաղաղության մրցանակը հետմահու շնորհվել է Նավալնիին

16:09 • 04.04.24

2024 թվականին Դրեզդենյան խաղաղության մրցանակը հետմահու շնորհվել է ռուսական ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Ալեքսեյ Նավալնիին, որը փետրվարի 16-ին մահացել է ՌԴ-ի գաղութներից մեկում: Այս մասին հայտնում է dw.com կայքը:

Մրցանակը մայիսի 12-ին Դրեզդենի պետական դրամատիկական թատրոնում (Staatsschauspiel Dresden) կհանձնվի նրա այրուն՝ Յուլյա Նավալնայային։

Դրեզդենյան խաղաղության մրցանակը ամեն տարի շնորհվում է այն անհատներին, որոնք ակնառու ներդրում են ունեցել խաղաղության և միջազգային փոխըմբռնման գործում: Նախկինում այն շնորհվել է  նաև ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին: