Ռաֆայել Գևորգյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում

20:26 • 05.04.24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 5-ի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում:

ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։