Մոլդովայում դատարանը Ռուսական կայսրության դրոշը ծայրահեղական է ճանաչել

20:39 • 05.04.24

Մոլդովայում Ռուսական կայսրության սև-դեղին-սպիտակ դրոշը ծայրահեղական խորհրդանիշ է ճանաչվել:

Այս մասին հայտնել են Մոլդովական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ Քիշնևի դատարանը նման որոշում է կայացրել Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության և Տեղեկատվության ու անվտանգության ծառայության հարցման հիման վրա: