Լիտվան Ուկրաինային է փոխանցել M-577 զրահափոխադրիչներ

15:51 • 06.04.24

Վիլնյուսը Կիևին է հանձնել M-577 զրահափոխադրիչների խմբաքանակ։

ТАСС-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է բալթյան երկրի պաշտպանության նախարարությունը։

«Ուկրաինային օգնելը մեր ռազմավարական նպատակն է: Մեր և մեր դաշնակիցների կողմից փոխանցված զենքերն ու տեխնիկան խիստ բավարարում են Ուկրաինայի ռազմական կարիքները», - ասված է պաշտպանության նախարար Լաուրինաս Կասկյունասի ուղերձում: 

Այդուհանդերձ թիրախային տեխնիկայի քանակը չի նշվում։ Նախարարը հիշեցրել է, որ մարտին Լիտվան Կիևին  փոխանցել է 155 մմ տրամաչափի արկեր, ինչպես նաև հատկացրել է 35 մլն եվրո՝ Չեխիայի նախաձեռնության շրջանակում՝ ուկրաինական բանակին զինամթերք տրամադրելու համար։

Վիլնյուսը մշակել է Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու ծրագիր, ըստ որի՝ 2024-2026 թվականներին այն կկազմի առնվազն 200 միլիոն եվրո։ Հակամարտության սկզբից Լիտվան Ուկրաինային տրամադրել է 605 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն։