Մի խումբ արվեստագետներ այցելել են զորամասերից մեկն ու շնորհավորել կին ծառայողներին (լուսանկարներ)

14:42 • 07.04.24

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հյուրընկալվել են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջը:

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ արվեստագետները շնորհավորել են կին զինծառայողներին, մաղթել բարի ծառայություն և վստահություն հայտնել, որ կանայք զինված ուժերում իրենց ներկայությամբ դրական օրինակ և խթան են հանդիսանում մյուսների համար, նպաստում բանակի մարտունակության ամրապնդմանը, առավել նվիրված և համախմբված ծառայության կազմակերպմանը։

Հանդիպման ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը զինծառայողների համար կատարել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրհներգը՝ «Երազի իմ երկիր հայրենին»։

Возможно, это изображение 3 человекаВозможно, это изображение 3 человекаВозможно, это изображение 6 человек и текстВозможно, это изображение 1 человекВозможно, это изображение 1 человекВозможно, это изображение 8 человекВозможно, это изображение 10 человек и текстВозможно, это изображение 11 человекВозможно, это изображение 8 человекВозможно, это изображение 7 человек и текстВозможно, это изображение 2 человекаВозможно, это изображение 7 человекВозможно, это изображение 9 человекВозможно, это изображение 8 человекВозможно, это изображение 1 человекВозможно, это изображение 7 человек, музыкальный инструмент, Бранденбургские ворота и текстВозможно, это изображение 20 человек