Եթե ԱՄՆ Կոնգրեսը չհաստատի Կիևին օգնության փաթեթ հատկացնելու որոշումը, մենք կպարտվենք․ Զելենսկի

17:44 • 07.04.24

Ուկրաինան պարտություն կկրի Ռուսաստանի Դաշնության հետ շարունակվող զինված հակամարտությունում, եթե ամերիկյան Կոնգրեսը չհաստատի Կիևին օգնության փաթեթ հատկացնելու որոշումը։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է կոնկրետ Կոնգրեսին ասենք. «Եթե Կոնգրեսը չօգնի Ուկրաինային, Ուկրաինան կպարտվի պատերազմում»,-ասաց նա

«Առանց Կոնգրեսի այս աջակցության, մեզ համար դժվար կլինի ոչ միայն հաղթել, այլ նույնիսկ՝ դիմանալ», - հավելել է Զելենսկին։