Արցախցի երիտասարդները շրջել են Հայաստանի պատմամշակութային ու հոգևոր վայրերով և հաղորդություն ստացել․ ամիսներ առաջ գաղափարը քննարկել էին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (տեսանյութ)

15:01 • 08.04.24

Արցախցի երիտասարդներն դեռ ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը տարբեր գաղափարներ են քննարկել, առաջարկներ արել, որոնք աստիճանաբար դառնում են իրականություն:

Այս մասին հայտնում են ԲՀԿ-ից։

Իսկ մինչև հայրենի հող վերադառնալու նրանց բաղձալի երազանքն իրականություն կդառնա, երիտասարդները շրջել են Հայաստանի պատմամշակութային ու հոգևոր վայրերով և հաղորդություն ստացել: