Գազայում զոհերի թիվը հասել է 33,360-ի

19:56 • 09.04.24

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 33,360-ի, վիրավորվել է 75 993  մարդ:

Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներում գրանցվել է 153 մահ և 60 վիրավոր: Ընդ որում՝ մեծ թվով տուժածներ դեռևս փլատակներում և այնպիսի վայրերում են, որոնք շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության բրիգադների համար հասանելի չեն: