Սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի. Մհեր Գրիգորյան

14:57 • 09.04.24

Սահմանազատման հատվածները, այն կարևորագույն սկզբունքները՝ անվտանգության, սոցիալ-կենցաղային և իրավական, մինչև վերջնական որոշում չլինի այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում սահմանազատման մեկնարկի մասին, բանակցություններ սկսել չենք կարող:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սահմանազատումն այդ հատվածից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի»,- նշեց նա: