Կիևի համար Patriot համակարգերի պաշարները սպառվել են. Գերմանիայի ԱԳ նախարար

14:16 • 09.04.24

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոկը հայտնել է, որ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի պաշարները սպառվել են: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Բեռլինը և նրա դաշնակիցները ուսումնասիրում են երրորդ երկրներից Կիևի համար հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու հնարավորությունը։

Օրերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկրի օդային տարածքն ամբողջությամբ ծածկելու համար Կիևին անհրաժեշտ է 25 Patriot համակարգ։

«Բոլոր մեր գործընկերները դա լավ գիտեն, նրանք նույնիսկ գիտեն այն կետերը, որտեղ պետք է տեղակայվեն և գործեն համապատասխան համակարգերը»,- ասել է Ուկրաինայի նախագահը: