Կյանքից հեռացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Փիթեր Հիգսը

22:06 • 09.04.24

95 տարեկան հասակում մահացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր Փիթեր Հիգսը։ Այս մասին հաղորդվում է Էդինբուրգի համալսարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հայտնում են, որ պրոֆեսոր Փիթեր Հիգսը մահացել է 94 տարեկան հասակում: Նա կյանքից հեռացել է իր տանը երկուշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, կարճատև հիվանդությունից հետո»,- ասվում է տեքստում։

1964 թվականին Հիգսը կանխատեսել է մասնիկի հայտնաբերում, որը որոշում է նյութի մեջ զանգվածի առկայությունը։ 

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան 2013 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհել էր Ֆրանսուա Էնգլերտին և Փիթեր Հիգսին։