«Տղաներիս արյունն ավելի թանկ չէ, քան ժողովրդի արյունը». ինչպես է ՀԱՄԱՍ-ի առաջնորդն արձագանքում՝ իմանալով Գազայում 3 որդու և 4 թոռի զոհվելու լուրին (տեսանյութ)

17:03 • 11.04.24

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացված է պահը, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեին հայտնում են Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով իր երեք որդու և չորս թոռի զոհվելու լուրը:

Նա այդ մասին տեղեկանում է հեռախոսազանգով:

«Հազեմը, Մոհամմեդն ու Ամիրն իրենց երեխաների հետ սպանվել են», - հեռախոսից ասում է ձայնը:

Հանիեն լուռ լսում է և առանց ավելորդ հույզերի ասում.«Աստված խաղաղության տա նրանց հոգիներին»:

Այդ պահին նրա օգնականը հարցնում է.«Ավարտե՞նք այցը»:

ՀԱՄԱՍ-ի ղեկավարը անվրդով պատասխանում է. «Ոչ, ինչո՞ւ: Շարունակենք»:



Հանիեն գնում է դեպի դուռը, նրան հետևում են մյուս պաշտոնյաները։  Հանիեի գլխավորած խումբը հիվանդանոցում այցելության էր գնացել վիրավոր պաղեստինցիներին Քաթարում, որտեղ Հանիեն ապրում է աքսորի մեջ:

Հանիեն, որը, ըստ ՀԱՄԱՍ-ի աղբյուրների, ունի 13 որդի և դուստր, ավելի ուշ ասել է, որ իր երեք որդին ու չորս թոռը սպանվել են Գազա քաղաքի Շատի փախստականների ճամբարի մոտ մահացու հարվածի հետևանքով:

Իսրայելը պնդում է, որ Մուհամեդն ու Հազեմը ՀԱՄԱՍ-ի զինյալներ են եղել, մինչդեռ Ամիրը՝ հրամանատար:

A picture shared by Palestinian media purporting to show Haniyeh's three sons who were killed in the strike - Hazem, Amir and Mohammed

61-ամյա Հանիեն «Ալ Ջազիրա»-ին ասել է. «Ես երախտապարտ եմ Աստծուն այն պատվի համար, որ նա ինձ տվել է իմ երեք երեխայի և իմ թոռների մահվան կապակցությամբ: Իմ որդիներն արժանացել են այս պատվին։ Նրանք Գազայում մնացին մեր պաղեստինցի ժողովրդի հետ, չհեռացան: Իմ տղաների արյունն ավելի թանկ չէ, քան մեր ժողովրդի արյունը»։

Հանիեն դատապարտել է Իսրայելին՝ հայտարարելով, որ նրանք «առաջնորդվում են վրեժխնդրության ոգով», քանի որ իր ընտանիքի շուրջ 60 անդամ սպանվել է պատերազմի սկզբից ի վեր:

The Qatar-based leader hit out at Israel , stating Israel are 'driven by the spirit of revenge' as he claimed around 60 members of his family have been killed in Gaza since the start of the war