Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

09:55 • 12.04.24

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները: