Կյանքից հեռացել է իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալլին
22:22 • 12.04.24
83 տարեկանում մահացել է իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալլին։
Ինչպես հաղորդում է Corriere della Sera թերթը, նա երկար ժամանակ հիվանդ էր։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
2013 թվականի հունիսի 18-ին նա ստացել էր Պատվավոր Վարպետի դիպլոմ Domus Academy–ի կողմից Միլանում։
Նորաձևության աշխարհում Կավալին ճանաչման է հասել իր չկրկնվող, վառ ոճով։
Placeholder










