62 տարեկանում կյանքից հեռացել են աշխարհի ամենատարեց սիամական երկվորյակները

20:36 • 12.04.24

Ամերիկյան Leibensperger թաղման տունը հայտարարել է աշխարհի ամենատարեց միացած երկվորյակների՝ Լորի և Ջորջ Շապների մահվան մասին 62 տարեկանում։

«Լորի Շապելը և Ջորջ Շապելը՝ Ռեդինգի 62-ամյա սիամական երկվորյակները, մահացել են կիրակի օրը ՝ 2024 թվականի ապրիլի 7 - ին, Փենսիլվանիայի համալսարանի հիվանդանոցում», - ասվում է կայքում տեղադրված հրապարակման մեջ:

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Իր հերթին, Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները նշել են, որ Լորին և Ջորջը, ի սկզբանե միասեռ երկվորյակներ են եղել, բայց 2007 թվականին Ջորջը սկսել է իրեն որպես տղամարդ ճանաչել: