Երևանում 27-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

19:38 • 13.04.24

Այսօր՝ ապրիլի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Վազգեն Ա.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցից դեպի Ռուբինյանց փողոցի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 57-ամյա Արայիկ Ա.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է հիվանդանոց:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: