Հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Երուսաղեմի հայ հոգևորական (տեսանյութ)

10:26 • 14.04.24

Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է, զոհեր և վիրավորներ չկան. այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Երուսաղեմի հայկական եկեղեցում հոգևոր ծառայություն իրականցնող Հայր Տիրան Հակոբյանը:

«Երուսաղեմ, Հայկական թաղամաս:Նոր թարմացումներ: Մենք ապահով ենք։ Զոհեր և վիրավորներ չունենք։ Ամեն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Հարության Տաճար՝ աղոթքի»,- գրել է նա:

Ավելի ուշ նա տեսանյութ է հրապարակել:

Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: