Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից

18:35 • 16.04.24

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից։

Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվականները։

«Խաղաղապահները փակել են իրենց դիրքը Քելբաջարի շրջանի Խուդավենգ «Շահումյան, Դադիվանք» (չակերտները՝ Tert.am) վանքում, իսկ ապրիլի 15-ից վանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության ներքո»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Արցախի Շահումյան շրջանի  Ադրբեջանի կողմից օկուպացիայից հետո, ռուս խաղաղապահները նաև տեղակայվել էին Դադիվանքում։