Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը (տեսանյութ)

17:01 • 16.04.24

Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը:

Ուսանողական խորհրդի 30-ամյա ուղու ներկայացման ժամանակ շեշտեցին, որ կարևորագույն հենասյուներից է ու արժեքներից մեկն է ՈՒԽ-ի և Արցախի միջև կապը:

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հիմնադրվել է 1994 թվականի ապրիլի 14-ին և ուսանողական խորհուրդը 30 տարի շարունակ փոփոխություններ է բերում համալսարանական ֆորմալ և ոչ ֆորմալ միջավայրում: Քանի որ ԵՊՀ ՈՒԽ-ն հիմնադրվել է 1994թ-ին պատերազմից հետո կարևորագույն գաղափարը, որ ներդրել է կառույցն այդ ժամանակ իր գործունեության մեջ հայրենասիրությունն էր:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական խորհրդի տարբեր ժամանակների ներկայացուցիչներ։

Միջոցառումն ուղեկցվում էր ազգային-հայրենասիրական համերգային ծրագրով։ Հնչել է Երևանի Պետական համալսարանի հիմներգը, որի հեղինակներն են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու բանաստեղծ Հովիկ Հովեյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․