Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ)

19:50 • 18.04.24

Աբու Դաբիի օդանավակայանից օդ բարձրանալուց տասը րոպե անց, Դուբայի երկնքում թռչելիս կայծակը հարվածել է օդանավին, ինչի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը, և օդանավը սկսել է անկում կատարել։ Դա հենց Դուբայի ջրհեղեղի և ուժեղ փոթորիկի օրն է եղել։

Դեպքը եղել է ապրիլի 16-ին։

Ինչպես երևում է տեսանյութում, կայծակի հարվածի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը։

Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուներին հաջողվել է ինքնաթիռն անվնաս իջեցնել Աբու Դաբիի օդանավակայանում։

Տեսանյութը կարող է դիտել այստեղ։