Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Թոքաթ նահանգում։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է մոտ 110 հազար բնակչություն ունեցող Թուրխալ քաղաքից 35 կմ հարավ։
«Զոհերի մասին տեղեկություններ չկան: Փլուզվել է երկու մինարեթ, նաև 150 բնակիչ ունեցող Բուղդայլը գյուղում փլուզվել են մի քանի տներ», - Սուլուսարայի ղեկավար Դավութ Քըլըչին են մեջբերում թուրքական ԶԼՄ-ները։










