ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ)

09:55 • 19.04.24

ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 կործանիչն ընկել է Ստավրոպոլի երկրամասում՝ մարտական առաջադրանքը կատարելուց հետո: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է դաշտում: Oդաչուներն ինքնանետվել են: Նրանք այժմ հոսպիտալացված են:

Քանի որ օդանավն ընկել է ամայի վայրում, ավերածություններ չեն գրանցվել:

Տեսանյութն ու լուսանկարները կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: