Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

23:39 • 19.04.24

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի արդիական հարցեր:

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները, մասնավորապես, ընդգծել են Գազայի հատվածում անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը: