Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ

17:44 • 20.04.24

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած փոթորիկը տապալել է ծառեր և քանդել որոշ շենքերի տանիքներ, կան տուժածներ։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով՝ «Յենի Ակիթ» պարբերականը։

«Քաղաքում սկսված փոթորիկը ժամանակի ընթացքում ուժգնացել է որոշ փողոցներում, հատկապես Կեցյորեն, Չանկայա, Էթիմեսգուտ, Սինկան և Գյոլբաշի շրջաններում»,–գրում է թերթը։

Մայրաքաղաքի որոշ հատվածներում ուժեղ քամին պոկել է բնակելի շենքերի տանիքները՝ նետելով կայանված մեքենաների վրա։

«Կան տուժածներ, օդերևութաբանները նշում են, որ տեղումներն ու ամպրոպը կշարունակվեն մինչև գիշեր»,- ասված է հաղորդագրության մեջ։