Շիրակում բախվել են «Audi»-ն և «Mercedes-Benz»-ը․ կան տուժածներ (լուսանկարներ)

19:43 • 20.04.24

Ապրիլի 20-ին, ժամը 17:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Անի քաղաքի սկզբնամասում բախվել են «Audi» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1999 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Մ․ ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա․ Բ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վարորդները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել։

May be an image of car and road

May be an image of car, road and text that says 'E'

May be an image of 5 people, ambulance, car and text

May be an image of 14 people, car and text