Որոշ ժամանակով բացվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

18:32 • 21.04.24

Բաղանիսի, Կիրանցի, Ոսկեպարի բնակիչներն ու Երևանից նրանց միացած ակտիվիստները որոշ ժամանակով բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որպեսզի մեքենաների մի քանի կիլոմետրանոց հերթը կարողանա անցնել։

Այս մասին հայտնում են Սպուտնիկ Արմենիայից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղոդրել էինք, որ Հայաստանից Վրաստան տանող բոլոր երեք երթուղիներով ճանապարհը դեպի «Բագրատաշեն» անցակետ ամբողջությամբ արգելափակված էր։