Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան Հայաստանում (տեսանյութ)

15:59 • 22.04.24

Դիջիթեյնը Career City Fest ` լավագույն գործատուների փառատոնի, հիմնական գործընկերն է։

Միջազգային հեղինակավոր «Eventex Awards» մրցանակի հավակնորդ` Career City Fest լավագույն գործատուների փառատոնի կազմակերպիչ Skill Event Marketing Company-ն կնքել է համագործակցության հուշագիր Դիջիթեյն ընկերության հետ, որը «հայrate» մրցանակաբաշխության կողմից ճանաչվել է երկրի ամենագրավիչ գործատուներից մեկը:

Այս յուրօրինակ համագործակցության շրջանակում կստեղծվի «Սերունդների ձայնը» խորագրով տպավորիչ ինտերակտիվ ինստալյացիա՝ պարզելու համար, թե ինչպե՞ս են տարբեր սերունդների ներկայացուցիչները ընտրում գործատու։
Փառատոնի բոլոր այցելուները հնարավորություն կունենան մասնակցել յուրօրինակ քվեարկության, որի արդյունքները տեսանելի կլինեն հենց տեղում։ Կանցկացվի նաև խաղարկություն քվեարկությանը մասնակցած այցելուների միջև։

Ինստալյացիան կարտացոլի գործատու ընտրելու չափորոշիչները տարբեր սերունդների համար և կդառնա առանցքային ցուցիչ այն ընկերությունների ղեկավարների և ՄՌԿ մասնագետների համար,  ովքեր ձգտում են բարելավել իրենց գործատուի բրենդը։

Կանցկացվի նաև հետազոտություն՝ բացահայտելու այցելուների ընկալումը երկրի լավագույն գործատուների մասին: Հետազոտության արդյունքները թույլ կտան ընկերություններին հիմնավորված ներդրումներ կատարել իրենց գործատուի բրենդում և արդյունավետորեն նախապատրաստվել 2025 թվականին կայանալիք հաջորդ փառատոնին:

Որպես լավագույն գործատուներից մեկը՝ Դիջիթեյնը չէր կարող անմասն մնալ այս կարևոր նախաձեռնությունից։ Առաջադիմական քաղաքականություն ու նորարարական մոտեցումներ որդեգրած  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար այս կազմակերպությունը, որը ծրագրային ապահովման լուծումներ է առաջարկում աշխարհի ավելի քան 150 ընկերություններին, կարևորում է իր  աշխատակիցների հարմավերությունն ու մոտիվացիան։
 
Դիջիթեյն Գրուպը շարունակում է ընդլայնել իր թիմը, այս պահին այն ունի ավելի քան 3600 աշխատակից։  CCF-ը պոտենցիալ հարթակ է  միանալու  Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ընկերություններից  մեկ համարվող Դիջիթեյն ընկերությանը։

Career City Fest-ը եզակի հարթակ է ընկերությունների, HR, մարքեթինգ ու այլ ոլորտների փորձագետների և աշխատաշուկայի բոլոր ներկայացուցիչների համար՝ սկսնակներից մինչև առաջատար միջազգային ընկերություններ, ներկայանալ և դիրքավորվել որպես լավագույն գործատու կամ մասնագետ, փոխանակվել փորձով, գիտելիքներով և հաստատել նոր կապեր:   

Հիշեցնենք, որ #CCF2K24-ը կանցկացվի ապրիլի 27-ին և 28-ին, Մերիդիան Էքսպո Կենտրոնում։

Փառատոնի մուտքն ազատ է, պարտադիր գրանցումով։

Գրանցումը careercityfest.am կայքում։