«Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է

14:01 • 22.04.24

«Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է։  Ինչպես հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, կրակը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 12։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնվել։

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Tert.am-ի տրամադրության տակ տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է այրվում տոնավաճառի տարածքը:

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում: