Հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում (տեսանյութ)

12:51 • 22.04.24

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Մալաթիայի տոնավաճառում:

Tert.am-ի տրամադրության տակ տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է այրվում տոնավաճառի տարածքը:

Փրկարար ծառայությունը դեռևս մանրամասներ չի հայտնում դեպքից:

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում:

Sputnik Արմենիային ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգ է ստացվել այսօր ժամը 12։36-ին։ Հայտնել են, որ այրվում է 3 տաղավար: Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ: