Հյուսիսային Կորեան ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել

10:21 • 22.04.24

Հյուսիսային Կորեան ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։

«Հնարավոր է, որ բալիստիկ հրթիռը արձակված լինի Հյուսիսային Կորեայից», - հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը: Հայտարարությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

2024 թվականի սկզբին Հյուսիսային Կորեան առաջին անգամ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ։