Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում նոր պուրակ է կառուցվել (տեսանյութ)

11:08 • 22.04.24

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակ է կառուցվել: Ջրավազաններ, շատրվանային համալիր, նստարաններ ու ԼԵԴ լուսավորության համակարգ. արվել է ամեն ինչ, որ այցելուների համար պուրակը հարմարավետ լինի:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հաղորդվում է, որ աշխատանքները սկսվել են նախորդ տարի ամռանը, մեկ տարի չանցած պուրակը կհանձնվի բնակիչներին:

Մանրամասները՝ տեսանյութում։