«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև

17:17 • 23.04.24

Չորս գյուղի հետ կապված խնդիր բարձրացրինք անմիջապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Մենք երբեք չենք մոռացել դրանց մասին:

Հայտարարել է Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանազատման գործընթացին․

««Էքսկլավների» հարցն այլ խնդիր է, քանի որ այն ավելի բարդ է։ Դրանք գտնվում են մի տարածքում, որը շրջապատված է մեկ այլ երկրի կողմից, ուստի դրանց հետ կապված հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացով»,- նշել է նա: