Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները

12:04 • 24.04.24

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սմոլենսկի շրջանի վառելիքաէներգետիկ օբյեկտների վրա, զոհեր և վիրավորներ չկան, գրում է News.ru-ն:

Մարզի նահանգապետ Վասիլի Անոխինը հարձակման մասին գրել է թելեգրամյան ալիքում:

Նա տեղի բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել և խոստացել տեղեկացնել իրավիճակի հետագա զարգացումների մասին։

Փրկարար և իրավապահ մարմինները վերացնում են հետևանքները և պարզում դեպքի բոլոր հանգամանքները։