Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկզբնամասը (լուսանկարներ, տեսանյութ)

13:14 • 25.04.24

Քիչ առաջ քաղաքացիները փակել էին Երևանի Չարենց փողոցի սկզբնամասը:

Այս կերպ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարող հայրենակիցներին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների, Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում ևս փակ է:

Լուսանկարներն ու տեսանյութը կարող եք դիտել այստեղ: