Իրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

12:49 • 25.04.24

Անվտանգության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի միջև։

Ըստ Tasnim News-ի՝ հուշագրի հիման վրա երկու երկրի հարաբերությունների և համագործակցության մակարդակը կբարձրանա տարբեր ռազմավարական ոլորտներում։