Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)

11:46 • 26.04.24

Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։

Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման մասին:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: