Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն. կան վիրավորներ

15:12 • 27.04.24

Այսօր` ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 12։20-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի Վահանավանքի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail» և «Honda CRV» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Կապան» բժշկական  կենտրոն: