ԱՄՆ-ում հզոր տորնադոների հետևանքով կան տուժածներ (տեսանյութ)

19:37 • 27.04.24

6 մարդ է տուժել ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներում մոլեգնող հզոր տորնադոների հետևանքով։

Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN-ին:

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ապրիլի 26–ին և շարունակվում են ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում սաստկացած տեղատարափ անձրևների ֆոնին։

«4 մարդ է տուժել Այովա նահանգի Պոտավատամի շրջանում։ Օմահայում (Նեբրասկա նահանգ) 2 մարդ վնասվածքներ են ստացել», - հայտնում է CNN-ը նշելով, որ տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Տեսանյութն՝ այստեղ։