Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ)

15:20 • 28.04.24

«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում:

Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են արել միանալ հայրենիքի համար պայքարին, քանի որ Տավուշի տեղում կարող է հայտնվել յուրաքանչյուր մարզ:

Նշենք, որ Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում վերջին օրերին տեղի են ունենում անհնազանդության ակցիաները՝ հաջակցություն Ադրբեջանին տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարող տավուշցիների։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: