Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել

14:43 • 29.04.24

Ադրբեջանի Ղազախի շրջանում ականի պայթյունից վիրավորել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության աշխատակից։

Տուժածին վիրահատել են, ոտքի մի քանի մատ անդամահատել։ Նրա վիճակը գնահատվում է կայուն, հայտնում են տեղի լրատվամիջոցները։