ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ

13:05 • 29.04.24

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ստանձնել էայսօր առավոտյան Լիբանանից  Իսրայելի տարածքի հրթիռակոծության պատասխանատվությունը, գրում է Times of Israel-ը:

Շարժման Լիբանանի մասնաճյուղի հայտարարության մեջ ասվում է, որ այն թիրախավորել է իսրայելական բանակի բազան Քիրյաթ Շմոնա շրջանում՝ արձակելով 20 հրթիռ:

Մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հրթիռների մեծ մասն ընկել է բաց տարածքներում: