18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

15:11 • 29.04.24

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Անժելա Բիձյանը

«Անժելա Բիձյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանութան Մալաթիայի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով»- հայտնում են Ոստիկանությունից: