Կոլումբիայում Մի-17 ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 9 զինվորական

09:40 • 30.04.24

Կոլումբիայի Բոլիվար նահանգում կործանվել է դեսանտային գրոհային ավիացիոն ստորաբաժանման Մի-17 ուղղաթիռը։ Դրա հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր ինը զինվորները, հաղորդում է կոլումբիական բանակը X սոցիալական ցանցում։

Զինվորականներն իրականացնում էին գործողություն թմրանյութերի վաճառքով զբաղվող կարտելի դեմ։

Օդանավում եղել է վեց սպա և երեք զինվոր։ Վթարի պատճառը չի նշվում։